ՌԴ ՊՆ-ում կոռուպցիոն սկանդալը ոչ մի կերպ չի հանդարտվում. «Օբորոնսերվիսի» գործում կարող է եւս մեկ նշանակալի դրվագ հայտնվել։ Գլխավոր դատախազության քննիչները Մերձմոսկվայի Օդինցովի շրջանում անշարժ գույքի հետ կապված մեքենայություններ են հայտնաբերել, որոնց պատճառով ՊՆ-ն ամենաքիչը մլրդ ռուբլի կարող էր կորցնել։

Ինչպես գրում է Կոմերսանտը», «Օբորոնսերվիսը» իջեցված գներով 20 հա հողատարածք է վաճառել, որոնցում 26 հազ. քմ մակերեսով պահեստներ են տեղակայված։ Օբյեկտը վաճառվել է ընդամենը 320 մլն ռուբլով, այն դեպքում, երբ շուկայական արժեքը նվազագույնը միլիարդով ավելի է։

Պարզվում է, պահեստների տարածքները Ա. Սերդյուկովի հրամանով հայտարարվել էին ոչ պրոֆիլային ակտիվներ եւ վաճառքի դրվել։ Այժմ պահեստները վարձակալում են խոշոր ձեռնարկությունները, բայց դատախազությունում կասկածում են, որ տերերը մտադիր են արժեքավոր հողատարածքը վաճառել։