Ֆրանսիայի բնակիչը համաեվրոպական Euro Millions վիճակախաղով 169,8 մլն եվրո է շահել, ինչը նոր  ռեկորդ է երկրի համար։ Հաջողակի անունը չի հրապարակվում։

Վիճակախաղում ռեկորդային գումար շահողներից էր բրիտանացի զույգը, որը նախորդ տարվա հուլիսին հարստացել էր 185 եվրոյով։ Երկրորդ հորիզոնականում  մինչ այժմ 2011թ. 162 մլն դոլար շահած ֆրանսիական ընտանիքն էր, գրում է utro.ru-ն։

Euro Millions-ի առաջին խաղարկությունը կայացել է 2004թ. Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում։ Մի քանի ամսից միացել էին Լյուքսեմբուրգը, Բելգիան, Ավստրիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Շվեյցարիան։ Վիճակախաղի տոմսն արժե 2 եվրո, դրան մասնակցում են շուրջ 200 մլն մարդ։