Բրիտանական հեռուստառադիոընկերությունը նշում է առաջին հաղորդման 90-ամյա հոբելյանը: Եթերում ապագային ուղղված երեք րոպեանոց ուղերձ կհնչի:

Բրիտանական BBC-ի առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 1922թ. նոյեմբերի 14-ին:

Հոբելյանի առթիվ BBC-ի ղեկավարությունը լսարանին առաջարկել է մասնակցել զանգվածային Radio Reunited երեք րոպեանոց նախագծին, որը հասցեագրված կլինի սերունդներին: Գրինվիչի սանդղակով ուղիղ ժամը 17:33-ին (առաջին հաղորդման ժամին) այն կհեռարձակեն ընկերության տեղական, ազգային եւ միջազգային 60 ռադիոկայաններ, գրում է «Ռոսբալտը»:

Նախագծին մասնակցել ցանկացողները պետք է BBC ուղարկեն 20-ից  ոչ ավելի բառ պարունակող հաղորդագրություն: Ուղարկվածներից կընտրվեն առավել հետաքրքիրները, որոնք էլ կընթերցվեն եթերում՝ կամ հաղորդավարի, կամ հեղինակի կողմից: