Նոյեմբերի 14-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Տեղի կունենան Հայաստանի եւ Լատվիայի արտգործնախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:
Լատվիայի արտգործնախարարն ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում:
Էդգարս Ռինկեւիչսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:





























