Ճամայկայում արգելել են ավտոբուսում քարոզելը: Երկրի պետական տրանսպորտային ընկերության ղեկավարությունը ավտոբուսի վարորդներին հանձնարարել է հարգալից կերպով դիտողություն անել ավտոբուսի սրահում քարոզողներին:
Ընկերությունում հաղորդել են ուղեւորությունների ընթացքում բարձրաձայն քարոզների վերաբերյալ ստացված գանգատների մասին: Ըստ տնօրենի՝ ավտոբուսները քարոզիչներին գրավում են այն պատճառով, որ ուղեւորները ուղեվարձ են վճարում եւ չեն ցանկանում ժամանակից շուտ իջնել, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Քարոզիչներն իրենց հերթին բողոքել են, որ դրանով խախտվում է իրենց խոսքի եւ դավանանքի ազատությունը:




























