Նոյեմբերի 14-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան–Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ում՝ Աշտարակի կամրջի մոտ, տեղի է ունեցել վթար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնու են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 77 QQ 755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել երկաթե արգելապատնեշին: Պատահարի հետեւանքով 1990 թ. ծնված Դավիթ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 1987 թ. ծնված Անդրանիկ Ղազարյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:





























