ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատ Օբամայի վերընտրությունից հիասթափված ամերիկուհին ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քվեարկությանը չմասնակցած եւ Օբամայի դեմ չքվեարկած ամուսնուն:

Ոստիկանությունը 28-ամյա Հոլի Սոլոմոնին ձերբակալել է Ֆենիքսում (Արիզոնա նահանգ), այն բանից հետո, երբ վերջինս սկսել է մեքենայով հետապնդել ամուսնուն, հետո էլ՝ վրաերթի ենթարկել: 36-ամյա Դենիել Սոլոմոնը ծայրահեղ վիճակում հիվանդանոց է հասցվել, սակայն բժիշկները հույս ունեն, որ նա կփրկվի:

Սոլոմոնը պատմել է, որ կնոջը զայրացրել է իր «ապաքաղաքական» դիրքորոշումն ու ընտրությունների մասնակցելու ցանկության բացակայությունը, գրում է «Ռոսբալտը»:

Հոլիի խոսքով՝ Դանիելի նմանների անգործության պատճառով Օբաման երկրորդ ժամկետն է ընտրվել, իսկ դա ոչ մի լավ բան չի խոստանում: Կինը հայտնել է, որ ցանկանում էր ամուսնուն վախեցնել, բայց շփոթել է արգելակի եւ գազի սեղմակները: