Քաղցկեղը մահացության քանակով երկրորդ տեղն է զբաղեցնում ամբողջ աշխարհում սրտանոթային հիվանդություններից հետո: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը` խոսելով Հայաստանում մանկական քաղցկեղի տարածվածության եւ ոլորտի հիմնախնդիրների մասին:
Նրա խոսքով, քաղցկեղի աճը նկատվում է բոլոր երկրներում, մոտավորապես տարեկան հինգ տոկոս: Իսկ երեխաների շրջանում մինչեւ տասնվեց տարեկան չեն տեսնում քանակի փոփխություն: Ըստ նրա, խնդիրները ավելի շատ ոչ թե աճի մեջ է, այլ թե ինչ կարող ենք անել հիվանդության դեմ: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, փորձագետն ասաց, որ քաղցկեղի բուժումը ամենաթանկ բուժվող հիվանդություններից մեկն է: «Շատ երկրներում հիվանդության բուժումը վերցնում է պետությունը, կառավարությունը կամ ապահովագրական ընկերությունը: Այսօր մեր կենտրոնը կանգնել է այնպիսի փաստի առաջ, որ չի կարողանում հիվանդներ ընդունել, քան որ պետական ներդրումների ծավալը ավարտվել է»,- ավելացրեց Գրիգոր Բադալյանը:
Հարցին, թե ինչ գումարների սահմաններում է հիվանդությունը բուժվում, ասաց, որ կազմում է միջինը հարյուր հազար եվրո, իսկ Հաայստանում մինչեւ հոկտեմբերի մեկը անվճար էր կենտրոնը պետպատվերի սհմաններում էր բուժումը իրականացնում, իսկ հոկտեմբերի մեկից մտցվեց համավճարի ծառայությունը»,- ասաց Գրիգոր Բադալյանը:





























