Տարեկան կտրվածքով Հայաստանում քաղցկեղով 100 երեխա է հիվանդանում չարորակ ուռուցքով, որի քառորդ մասն արյան հիվանդությաններն են: Իսկ բուժման տոկոսը կազմում է մինչեւ 65 տոկոս: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը:
Բուժված հիվանդներն էլ, ըստ նրա, ժամանակ առ ժամանակ հսկվում են կենտրոնում, որպես դիսպանսեր հիվանդներ: Կենտրոնը սպասարկում է 500 հիվանդների, որոնցից բարորակ հիվանդություններ ունենում 10 տոկոսը: Ինչ վերաբերում է հիվանդության կանխարգելմանը, բժիշկն ասաց, որ առողջապահությունը շատ լավ պատրաստված կադրեր ունի: «Խնդիրն առաջին հերթին կադրերն են, քանի որ չկան երիտասարդներ, որ ցանկանան աշխատել մանկական ուռուցքբանության ոլորտում, քանի որ շատ ծանր աշխատանք է: Մեր բժիշկների սոցիալական վիճակը ծանր է, քանի որ այն աշխատավարձը, որը տրվում է մանկական ուռուցքաբանին, կարող է նրա ընտանիքն ապրել մեկ-երկու օր: Չունենք պայմաններ` վերանորոգված, սարքավորումներով զինված սենյակներ: Ծատ հաճախ հնարավորություն ունեցողներին խորհուրդ ենք տալիս բուժվել արտերկրում»,- ասաց Գրիգոր Բադալյանը:




























