Թուրքիայի Ուրֆա նահանգին սահմանակից Սիրիայի Ռեսուլայնի շրջանում այսպես կոչված «Ազատ սիրիական բանակ»-ի գրոհայինները խաղաղ բնակչության ջարդ են արել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Սիրիայից Թուրքիա փախածները լրատվամիջոցներին են հանձնել «Ազատ սիրիական բանակ»-ի դաժանությունների հետեւանքների տեսագրությունները։
Տեսագրությունների մեջ երեւում են, թե ինչպես են իրենց «Ազատ սիրիական բանակ» կոչող ռազմական խմբավորման գրոհայինները բեռնատարով լի դիակները բերում եւ դիակները քարշ տալով լցնում նախօրոք փորված մեծ փոսում։ Փոսը փակելուց առաջ դիակների վրա են գցել Ասադի նկարը եւ նոր հողը լցրել։





























