«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի օգտատեր հանդիսացող Beeline շարժական կապի բաժանորդների համար նոր ծառայության մեկնարկի մասին: «Օդնոկլասնիկի SMS-ծանուցում» նոր ծառայությունը հնարավորություն է տալիս Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային համակարգի բաժանորդներին ստանալ անվճար SMS` անձնական հաղորդագրությունների, նվերների, նկարներին արված մեկնաբանությունների, ինչպես նաեւ ընկերների ծննդյան օրերի վերաբերյալ: 

«Օդնոկլասնիկի SMS-ծանուցում»  ծառայությունից օգտվելու համար օգտատերը սոցիալական ցանցի իր անձնական էջում պետք է ակտիվացնի «SMS-ծանուցում ստանալու» հնարավորությունը «Իմ կարգավորումներ» բաժնում: Այդ նույն էջում կարելի է ինքնուրույն կարգավորել SMS-ծանուցումներ ստանալու ժամերը, ինչպես նաեւ այն իրադարձությունները, որոնց մասին օգտատերը ցանկանում է ստանալ ծանուցում:

Ծառայության ակտիվացումն անվճար է: Ծառայությունն օգտվողին հնարավորություն է տալիս պատասխանելու անձնական հաղորդագրություններին SMS-ի միջոցով: Բոլոր ուղարկված SMS հաղորդագրությունները տարիֆիկացվում են 9 դրամ սակագնով:

«Սոցիալական ցանցերի ժողովրդականության աճին զուգահեռ աճում է SMS-ծանուցում ծառայությունից օգտվող բաժանորդների թիվը: Առաջին հերթին այս ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում շարժունակությունը գնահատող երիտասարդների շրջանում: «ԱրմենՏել» ընկերությունը հետեւում է կապի,  ինտերնետի եւ սոցիալական ցանցերի ժամանակակից միտումներին եւ այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հաճախորդներին հասանելի են Հայաստանում ամենահայտնի սոցիալական ցանցերի անվճար SMS-ծանուցում ծառայությունները», - նշեց  «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Այս պարզ եւ մատչելի ծառայության շնորհիվ շփումը «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ցանկացած բջջային հեռախոսի միջոցով ավելի հարմարավետ է»,- նշեց Ալեքսանդր Իզրյադնովը`  «Օդնոկլասնիկի» ծրագրի մարքեթինգի եւ ռազմավարական հաղորդակցությունների տնօրենը: «VAS ծառայությունների ինտեգրումն առցանց միջավայրում, առաջին հերթին, սոցիալական ցանցերում, բացում է նոր հեռանկարներ նախկինում միմյանցից տարանջատված` բջջային կապի եւ ինտերնետի հետագա համագործակցության համար:  Այժմ Հայաստանում Beeline  բաժանորդները միշտ տեղյակ կլինեն իրենց էջի իրադարձություններին եւ կկարողանա անհապաղ արձագանքել»:

Ըստ Liveinternet  ռեսուրսի, Հայաստանում «Օդնոկլասնիկի»  սոցիալական ցանցի  ամենօրյա լսարանը գերազանցում է 680.000 օգտատերը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2012թ հոկտեմբերին գործարկեց «ВКонтакте» SMS ծանուցում» ծառայությունը, իսկ ավելի վաղ նման ծառայություն գործում էր Facebook սոցիալական ցանցում, ինչպես նաեւ Beeline բաժանորդները կարող են օգտվել 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունից: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվել է «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը: