Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բովանդակությամբ անհեթեթ, ձեւով սարսափազդու ոճիր է կատարվել. Չնչին պարտքի պատճառով սպանել են փախստականի:

Ինչպես Vesti.Az-ին հայտնել են Սումգայիթ քաղաքի ոստիկանությունից, Ֆիզուլիի շրջանից 44-ամյա փախստական  Արիֆ Հուսեյնովը դանակով սպանել է հայրենակից, 52-ամյա Մարիֆ Մեհդիհանովին, ինչից հետո փախուստի  է դիմել: Երեք ժամ չանցած՝ նրան ձերբակալել են:

Նախնական հարցաքննության ընթացքում ձերբակալվածը նշել է, որ հայրենակցին սպանել է պարտքը չվերադարձնելու պատճառով: Մեհդիհանովը վերադարձրել է 1000 մանաթ պարտքի 500-ը, եւս 500 պետք է վերադարձներ: Այդ օրվանից 8 ամիս է անցել, եւ Հուսեյնովի համբերությունը հատել է: