Իրանում  ուղղաթիռն ընկնելու հետեւանքով տասը մարդ զոհվել է: Ուղղաթիռն ավտովթարից տուժածների էր տեղափոխում: Ինչպես հաղորդվում է իրանական մամուլում, դեպքը կատարվել է Իրանի հյուսիս-արեւելքում՝  Մեշհեդ քաղաքի շրջակայքում:

Փրկարարական ուղղաթիռն ավտովթարից 5 տուժածների էր տեղափոխում, այնտեղ էին նաեւ անձնակազմի 4 անդամները եւ փրկարարը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վատ տեսանելիության պատճառով (վթարի վայրում խիտ մառախուղ էր) օդաչուն ուշ է նկատել բարձրվոլտանոց գիծը, եւ ուղղաթիռը բախվել է դրան:

Ութ մարդ տեղում մահացել են, եւս երկուսին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել են: