Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Գյուրսել Թեքինը հայտնել է, թե տեղեկություն է ստացել, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատասենյակից գաղտնալսող սարք են հայտնաբերել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, Գյուսել Թեքինը պնդել է, թե խորհրդարանում Թուրքիայի վարչապետի աշխատասենյակում գաղտնալսող 2 սարք է հայտնաբերվել, որի հետ էլ կապված է իր բոլոր թիկնապահներին փոխելու նախաձեռնությունը։
Թուրք ընդդիմադիր կուսակցապետն իր խոսքի վերջում հարց է ուղղել Էրդողանին. «Ճի՞շտ է, որ քո սենյակից գաղտնալսող սարք են գտել։ Քեզ ո՞վ է լսում։ Ո՞ր հետախուզական ծառայություններն են քո հետեւից ընկել։ Այդ գաղտնալսող սարքերը ի՞նչ հանդիպումներ են հասցրել գաղտնալսել»։





























