Իրանական ՀՕՊ ուժերը հաջողությամբ փորձարկել են ամերիկյան «Հոուք» համակարգի հիմքով ստեղծված նոր ՀՕՊ համակարգերը:

Փորձարկումները կատարվել են նոյեմբերի 13-ին՝ ՀՕՊ ուժերի լայնածավալ զորավարժությունների երկրորդ օրը: Զորավարժություններն Իրանի հյուսիս-արեւելքի, արեւելքի եւ հարավ-արեւելքի 850 հազ. քկմ տարածք են ընդգրկում, ինչը երկրի մակերեսի կեսն է կազմում:

Զորավարժությունների ընթացքում, մասնավորապես, փորձարկվել են «Յա Զահրա 3» եւ «Կադեր» հրթիռային համալիրներ, որոնք գործում են  ցածր թռչող հրթիռների դեմ, ինչպես նաեւ հրետանային  «Սաֆաթ» համալիրը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը:

«Քադեր» համակարգը ունի մեծ շարժունակություն, եւ դրա տեղակայման ժամանակը 30 րոպե է:  Հրետանային  «Սաֆաթ» համակարգը կարող է աննկատ մնալ թշնամական հետախուզական միջոցների համար: 

Ինչպես հաղորդվել էր,  զորավարժություններում, որոնք կտեւեն 7 օր, մասնակցում են են ռեակտիվ կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ 8 հազար զինծառայող, այդ թվում նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ: