Ընթացիկ տարվա 10 ամիսներին քաղաքացիական ակտերի գրանցման Վանաձորի բաժնում գրանցվել է 1416 ծնունդ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում բաժնի պետ Ռոման Բաղրամյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը նշված ժամանակահատվածում, նշեց, որ իրենց մոտ գրանցվել է 979 ամուսնություն, եւ 177 ամուսնալուծություն: Ըստ բաժնի պետի, մեծ թիվ են կազմում նաեւ մահացության դեպքերը: 10 ամիսներին գրանցվել է մահվան 1123 դեպք:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ` ամուսնությունների առումով թերեւս թիվը ճգրիտ չէ, քանի որ շատ դեպքերում ամուսինները չեն գրանցում իրենց ամուսնությունը՝ տարբեր պատճառներից ելնելով, որոնցից գլխավորը՝ սոցիալական տարբեր օնություններից օգտվելու հնարավորությունն է:





























