Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության նահանագային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է քրդական կուսակցության առաջնորդի այն հայտարարությանը, թե քրդերը Թուրքիայում Օջալանի արձանն են տեղադրելու։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը, հիշեցնելով, թե մեկ օր առաջ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե Թուրքիայում PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի արձանն են տեղադրելու, հայտարարել է, թե Սադամի, Ստալինի, Քադաֆիի արձաններն էլ մեկ առ մեկ քանդվել են։ Երեկ քրդական կուսակցության ղեկավարը հայտնեց, թե Օջալանի արձանն են տեղադրելու։ Այդ արձանը մինչ կանգնեցնելը կկոտրենք»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարությու» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը նշել էր, թե երբ Թուրքիայում կախված են քրդերին կոտորած Քենան Էվրենի նկարները, Օջալանի նկարներն ինչո՞ւ չկախել։ «Օջալանի նկարները կախելու ենք, դեռ մի բան էլ, առաջնորդ Ապոյի (Աբդուլլահ Օջալան) արձանն էլ ենք կանգնեցնելու»,-ասել էր Դեմիրթաշը։





























