Skype ինտերնետ-հեռախոսային ծառայությունը ժամանակավորապես անջատել է գաղտնաբառերի վերականգնման գործառույթը, որը նախկինում հասանելի էր Skype կայքում: Ներկայումս անհնար է փոխել հաշվի գաղտնաբառը՝ այդ հղումի օգնությամբ:

Skype-ում գաղտնաբառի վերականգնումն իրականացվում էր ժամանակավոր կոդերի միջոցով (այսպես կոչված գաղտնաբառերի մարկերների միջոցով): Եթե օգտատերը մոռանում էր գաղտնաբառը եւ խնդրում վերականգնման ընթացակարգ, նրա էլեկտրոնային փոստին նոր կոդ էր ուղարկվում, որի օգնությամբ հնարավոր էր նոր գաղտնաբառ ընտրել:

Հիշեցնենք, որ Skype-ում խոցելիություն են հայտնաբերել, որը թույլ է տալիս մուտք գործել այլ օգտատերերի հաշիվներ: Այլոց հաշիվները կոտրելու փուլերից մեկը եղել է գաղտնաբառի վերականգնման դիմումը:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, ինտերնետ-հեռախոսային ծառայության ռուսալեզու twitter-ում հաղորդվում է, որ «Skype-ը տեղեկացված է հաշիվներ կոտրելու մասին եւ ներկայումս զբաղվում է խնդրի հետազոտմամբ»: