Վրաստանի ՆԳ եւ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան Գլդանի թիվ 8 բանտից տեղափոխվել է թիվ 7 բանտ:

Ինչպես «Ինտերպրես Նյուզ»-ին հայտնել են պատիժների կատարման եւ իրավաբանական օգնության նախարարությունից, նման քայլի պատճառը Ախալայայի անվտանգության ապահովումն է:

«Թիվ 7 քրեակատարողական հիմնարկում Ախալայան կլինի ուժեղացված հսկողության ներքո: Միաժամանակ, Բաչո Ախալայան կգտնվի մենախցում: Համապատասխան հարկում նրանից բացի այլ բանտարկյալներ չեն լինելու»,-պարզաբանել են նախարարությունից:

Նշենք, որ թիվ 7 քրեակատարողական հիմնարկում պահվում են այսպես կոչված, «օրենքով գողերը» եւ ծանր հացագործություն գործած բանտարկյալները: