Պետական բյուջեի 2013 թ. նախագծում էական փոփոխություն չկա, 2013 թ. մեր բնակչության գերակշիռ մասը մի փոքր վատ է ապրելու: Նման հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում՝ բյուջետային քննարկումների ընթացքում: «Սա տարկետման բյուջե է՝ կառավարությունը վատ է աշխատել, վատ է սովորել եւ մնացել է նույն դասարանում»,- ասաց Ա. Վարդանյանը:
Նրան հակադարձեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ասելով, թե ակնհայտ է, թե ով է իրականում կրկնում քաղաքական կուրսը եւ ցածր քաղաքական առաջադիմության պատճառով դիմում արտալսարանային պարապմունքների եւ կրկնուսույցների օգնությանը:





























