2013 թվականի առաջին կեսին Samsung ընկերությունը կարող է ճկուն դիսփլեյով բջջային սարքավորումներ վաճառքի հանել: Նոր սմարթֆոնների դիսփլեյի ապակու փոխարեն պլաստիկ կլինի, իսկ OLED տեխնոլոգիան, որը թույլ է տալիս պատկեր ստեղծել ճկուն մակերեւույթին, օրինակ, մետաղական փայլաթիթեղի վրա, ամբողջությամբ համապատասխանում է ճկուն եւ չկոտրվող դիսփլեյների ստեղծման համար, հաղորդում է LifeNews-ը:
Ընկերության ներսի աղբյուրի փոխանցմամբ, Samsung-ն լիովին շահագրգռված է ճկուն սարքերի ստեղծմամբ, քանի որ բարձր տեխնոլոգիաների շուկայում դիսփլեյների առումով ինովացիաների թվի աճ է նկատվում եւ Samsung-ը չի կարող իրեն թույլ տալ այդ ոլորտում հետ մնալ այնպիսի մրցակիցներից, նիչպիսիք են LG-ն ու Sharp-ը:





























