Թուրքիայում «Հրանտ Դինք» հիմնադրամը  մասնակցելու է Ստամբուլում նոյեմբերի 17-ից 25-ը անցկացվող գրքի միջազգային 31-րդ ցուցահանդեսին։

Ինչպես տեղեկանում ենք «Հրանտ Դինք» հիմնադրամի կայքից, առավոտյան 10։00-ից մինչեւ երեկոյան 20։00-ն գործող գրքի միջազգային ցուցահանդեսին «Հրանտ Դինք» հիմնադրամը ցուցահանդեսում զբաղեցնելու է 510 B տաղավարը։

Հիմնադրամը ցուցահանդեսում կներկայանա այս ընթացքում հրատարակած 13 գրքերով, որոնցից են Հրանտ Դինքի հեղինակած «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան», հիմնադրամի հեղինակած «Հայաստան», «Ակոս» հրատարակչության հեղինակած «Բոլորս Հրանտ Դինք ենք», հիմնադրամի հեղինակած «Ամբոխներ» եւ այլ գրքեր։