Միլանցի 52-ամյա միանձնուհուն մեղադրում են սեռական ոտնձգության, բռնության եւ հետապնդման մեջ: Նրա զոհը չի դիմացել տանջանքներին եւ ինքնասպան է եղել: Միանձնուհուն կալանավորել են եւ տեղափոխել փակ բժշկական հաստատություն:
Ինչպես հաղորդում է InoPressa.ru-ն՝ վկայակոչելով Corriere della Sera թերթի կայքին, մեղադրանքները կապված են երիտասարդ կնոջ մահվան հետ: Նրա հանդիպումը միանձնուհու հետ կայացել է Միլանի Բուստո Արսիցիո վանքի մուտքի մոտ, որտեղ ծնվել ու ապրել է Եկեղեցու սպասավորուհին: Նրա զոհն այդ ժամանակ եղել է 12 տարեկան:
Աղջկա վարքում որոշակի շեղումներ են եղել: Նրանց միջեւ հարաբերությունները շատ արագ սկսել են սեքսուալ բնույթ կրել: Բռնությունն ու հետապնդումը տեւել է մինչեւ 2011-ի հունիս, մինչեւ երիտասարդ կինը խորը բարոյական եւ հոգեբանական ճգնաժամի ազդեցության ներքո ինքնասպան է եղել 26 տարեկան հասակում:
Հետաքննություն սկսելու համար առիթ են հանդիսացել զոհվածի անձնական իրերում հայտնաբերված գրառումները, օրագիրը, գրագրությունը, նաեւ ֆոտո եւ տեսանյութերը:
Միանձնուհին համարվել է սոցիալապես վտանգավոր եւ նրան տեղափոխել են հատուկ կլինիկա:




























