Նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենան Դիտակ-Մխչյան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106»-ին, որն էլ՝ ճամփեզրին կայանված  «Մերսեդես-220»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: