Եգիպտական ոստիկանությունը քննում է 25-ամյա լիբիուհի Զախարյա էլ Բուգայշիի բռնի մահվան հանգամանքները, որը նախկինում Մուամար Քադաֆիի թիկնապահն էր եւ հեղափոխությունից հետո որպես փախստական ապաստանել էր Կահիրեում: Աղջիկը, ինչպես ենթադրվում է, սպանվել է «պատվի համար»:
Տագնապը բարձրացրել է Զախարյայի քույրը, քանի որ վերջինս հինգ օր շարունակ հեռախոսազանգերին չի պատասխանել, գրում է MIGnews-ը:
Լիբիուհին մտադիր էր դերասանուհի դառնալ եւ խաղալ եգիպտական ֆիլմերում: Ընտանիքը դեմ էր, քանի որ իրենց հայրենիքում Բուգայշիի ընտրած մասնագիտությունը համարվում էր «ամոթալի»:
Զախարյան դանակի 10 հարված էր ստացել: Ըստ ոստիկանության տվյալների՝ նրան սպանել է սեփական եղբայրը, որին սպանության օրը տեսել էին նրա տան մոտ: Դրանից անմիջապես հետո տղամարդը վերադարձել էր Լիբիա:





























