Թուրքիայի մշակույթի եւ տուրզիմի նախարար Էրուղրույ Գյունայը Բուրսայի Ուլուդաղի համալսարանում ուսանողների կողմից ձվերով հարձակման է ենթարկվել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի մշակույթի նախարարը մեկնել է Բուրսա՝ Ուլուդաղի համալասարանում պրոֆեսորի պատվավոր կոչում ստանալու համար, երբ համալսարանի դահլիճի մուտքի մուտքի մոտ ուսանողները սկսել ենն բողոքի ակցիա իրականացնել նախարարի դեմ։ Այդ ընթացքում մի քանի ուսանողներ ձվեր են նետել նախարարի ուղղությամբ։

Լրագրողներն ուշադրություն են դարձել այն հանգամանքի վրա, թե ինչպիսի բռնությամբ են ձերբակալել ուսանողներին՝ չնայելով նրանց սեռին։

Նշենք, որ Թուրքիայի համալսարաններում ուսանողների կողմից յուրօրինակ բողոքի ձեւ է դարձել ձվերով նախարարին հարվածելը։