Թայլանդում մաքսատան աշխատակիցները կանխել են տղամարդկանց սեռական դիսֆունկցիայի դեմ դեղամիջոց ստանալու նպատակով Մալայզիայից մաքսանենգ ճանապարհով 600 կենդանի կոբրա տեղափոխելու փորձը:
Այդ մասին նոյեմբերի 13-ին Բանգկոկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թայլանդի ֆիննախարարության մաքսային բաժանմունքի ղեկավար Բենչա Լույչարենը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Մաքսային ծառայության պետը հիշեցրել է, որ հարեւան երկրներից մեկում կոբրայի արյունն ու մարմնի մասերն օգտագործվում են տղամարդկանց սեռական դիսֆունկցիայի դեմ դեղամիջոցի արտադրությունում:
Կոբրաներին տեղափոխող մեքենայի վարորդը հայտնել է, որ ուղեւորության վերջնակետը Նաքհոն Ռաթչիսիմա քաղաքն էր լինելու՝ Թայլանդի հյուսիսարեւելյան շրջանի մայրաքաղաքը, որը սահմանակից է Լաոսին եւ Կամբոջային: Ձերբակալված վարորդը խոստովանել է, որ նման մի քանի փոխադրում է կատարել՝ յուրաքանչյուրի դիմաց 10 հազարական բատ (մոտ 110 հազար դրամ) ստանալով:





























