Իրանի քաղաքացիական ավիացան (ԻՍԱ) որոշել է կտրականապես հրաժարվել ուղեւորատար Տու 154 տեսակի ինքնաթիռներից։ İSNA գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԻՍԱ-ի նախագահ Ռզա Նախչիվանը։

Նա նշել է, որ, եթե նույնիսկ ապացուցվեն օդաչուների կողմից թռիչքի անվտանգության կանոնների խախտումները, կազմակերպությունը նրանց չի կարողանա պատժել, քանի որ նրանք Ռուսաստանի դաշնային ավիացիոն ծառայության աշխատակիցներ են։

NEWS.am-ը ավելի վաղ հաղորդել էր, որ հունվարի 24-ին տեղի ժամանակով 6:30-ին Իրանի Մեշհեդ քաղաքում վայրէջք կատարելիս հրդեհվել էր Տու 154 ուղեւորատար ինքնաթիռը, որը ներքին թռիչք էր կատարում Աբադանից ։ Հրդեհը բռնկվել էր ինքնաթիռի պոչամասում։

Հիշեցնենք, որ անցած տարվա ամռանը խոշոր ավիավթար էր եղել Իրանում։ Caspian Airlines ընկերության Տու 154 ինքնաթիռը, որը Թեհրան -Երեւան չվերթ էր կատարում, օդ բարձրանալուց մի քանի րոպե անց կործանվել էր Իրանի հարավում, որի արդյունքում զոհվել էին ավելի քան 151 մարդ, այդ թվում՝ Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ։