Վիեննայի միջազգային ֆոտոմրցանակաբաշխությունն առաջին անգամ այս տարի մրցանակներ է հանձնել 63 երկրներից հայտերի երկարատեւ քննարկումից հետո: Մրցանակակիրների աշխատանքների ցուցահանդեսը կանցկացվի նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 15-ը:

Ինչպես հաղորդում է Art Media Agency-ն, իտալացի լուսանկարչուհի Անտոնելլա Մոնցոնին արժանացել է առաջին մրցանակի (4 հազար եվրո) իր «Վիրավոր Հայաստան» շարքի համար: Իր լուսանկարների միջոցով նա իր սերն է փոխանցում ողբերգական պատմությամբ Հայաստանի նկատմամբ: Նա ցուցադրում է հայերի կյանքի իր սեփական տեսլականը”

Ֆրանսուհի Ժյուլի Գլասբերգը արժանացել է երկրորդ մրցանակի (2 հազար եվրո) «Սպանել Բիլին» անվանումով շարքի համար: Վերջապես, երրորդ մրցանակակիր  դարձել Ժակ Բորժետոն, ով ստացել է հազար եվրո՝ իր «Աշխարհի հակառակ կողմը» շարքի համար: