Եվրամիությունըն իրեն հանձնված խախաղության Նոբելյան մրցանակը (927 հազար եվրո) կուղղի պատերազմներից ու հակամարտություններից տուժած երեխաների աջակցությանը: Այս որոշումը կայացվել է ԵՄ-ի երեք հիմնական կառույցների ղեկավարների՝ ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի կողմից: Եվրահանձնաժողովը եւս հայտարարել է, որ այդ երեք պաշտոնյաները կներկայացնեն Եվրամիությունը Նոբելյան մրցանակի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Օսլոյում:
«Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվում է ամբողջ աշխարհում հաշտության ձգտելու համար, ուստի այդ գումարն, առաջին հերթին, պետք է օգտագործվի ի բարօրություն նրանց, ովքեր ապագայի մեր հույսն են եւ նրանց, ովքեր ներկա ու նախկին հակամարտությունների զոհ են դարձել»,-հայտարարել է Ժոզե Մանուել Բարոզուն, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրամիությանը: Նման որոշման համար հիմք դարձել այն, որ եվրոպական ինտեգրման գործընթացի շնորհիվ, որը տեւում է արդեն 67 տարի, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Արեւմտյան Եվրոպայում խաղաղություն է տիրում:
Դա ամենաերկարատեւ խաղաղ ժամանակահատվածն է այդ տարածաշրջանի պատմության ընթացքում: Խաղաղության նոբելյան մրցանակը ԵՄ-ին շնորհելու որոշումը քննադատության եւ սարկազմի ալիք առաջացրեցին Եվրոպայի քաղաքացիների շրջանում:




























