Բեռլինում Լիբիայի դեսպանատանը զանգվածային ծեծկռոտւք է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է 7 մարդ: Դեսպանատան 6 աշխատակիցների եւ մեկ այցելուի միջեւ վեճ է ծագել, որը վերաճել է ծեծկռտուքի: Արդյունքում աշխատակիցներից մեկը հանել է դանակը եւ հարվածել իր գործընկերոջ ոտքին:

Մյուսներին նա նույնպես վիրավորել է, որից հետո փորձել է փախչել, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրան դեսպանատից ոչ հեռու:

Ծեծկռտուքից հետո բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց՝ կտրող-ծակող վնասվածքներով: Գլխավոր մեղավորը նույնպես հոսպիտալացվել է, քանի որ բողոքել է ցնցումների նոպաներից: Երբ բժիշկները դուրս են գրել նրան, ոստիկանությունը ձերբակալել է նրան:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, լրատվամիջոցների փոխանցմամբ, վեճն սկսվել է լիբիական պատերազմի վետերանի՝ դեսպանատանն ուղղված պահանջից՝ վճարել իրեն հասանելիք փոխհատուցումը: Երբ դեսպանատան աշխատակիցները հրաժարվել են դա անել, վետերանը մեղադրել է նրանց իր գումարները գրպանելու մեջ: