Անկարայի համալսարանում օրեր առաջ մահակներով եւ քարերով խոշոր ծեծկռտուք կազմակերպած ուսանողներից 13 հոգի ձերբակալվել են համալսարանում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրություններն ուսումնասիրելուց հետո։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի համալսարանում օրեր առաջ հակադիր քաղաքական հայացքներ ունեցող ուսանողների 2 խումբ քարերով ու մահակներով դաժանորեն իրար էին ծեծել։
Անկարայի ոստիկանությունն ուսումնասիրել է համալսարանի տարածքում տեղադրված անվտանգության տեսախցիկները եւ ձերբակալել 13 ուսանողի։




























