Վրաստանի վարչապետ Բիզինա Իվանիշվիլին ԱՄՆ կմեկնի նոյեմբերի վերջին: Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:
«Վրաստանի վարչապետի ԱՄՆ այցելությունն, ամենայն հավանականությամբ, կկայանա նոյեմբերի վերջին՝ ՆԱՏՕ-ի մինիստերիալից առաջ»,-ասել է Փանջիկիձեն: ՆԱՏՕ-ի մինիստերիալը տեղի կունենա Բրյուսելում, դեկտեմբերի սկզբին:
ԱԳ նախարարի խոսքով, Իվանիշվիլիի ԱՄՆ այցելության նախապատրաստության համար, այս շաբաթ Վրաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Գորդոնի հետ կհանդիպի նոյեմբերի 17-ին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը գորդոնի այցելության մասին տեղեկությունը հաստատել են:





























