Պլիմուտսկի համալսարանի հոգեբանները կարծում են, որ մանկության ժամանակ ֆիզիկական բռնության հետեւանքով առաջացող սթրեսը եւ վիրավորանքը օրգանիզմում կենսաբանական փոփոխությունների են հանգեցնում, որոնք կարող են հիվանդություններ առաջ բերել:
Սաուդյան Արաբիայում, որտեղ ծեծը նորմալ է համարվում, իրականացված գիտափորձի ժամանակ գիտնականները հարցում են անցկացրել 250 առողջ մեծահասակների շրջանում: Կամավորները հարցրել են, թե արդյոք նրանք մանկության տարիներին ֆիզիկական բռնության կամ վիրավորանքի են ենթարկվել, որից հետո տվյալները համեմատել են սրտային, օնկոլոգիական խնդիրներ ունեցող եւ ասթմայով տառապող 450 հարցվածների տվյալների հետ:
Արդյունքում մասնագետները պարզել են, որ քաղցկեղով հիվանդների 70% -ը, սրտային խնդիրներ ունեցողների 30%-ը եւ ասթմատիկների 60%-ը մանկության տարիներին բռնության են ենթարկվել:





























