Իսրայելի կառավարությունը դուրս է գրել քրիստոնեկան աշխարհի  գլխավոր սրբավայրի` Տիրոջ գերեզմանի տաճարի` կոմունալ ծառայությունների դիմաց կուտակված պարտքերը:

«Հարցը լուծվել է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու մասնակցությամբ` Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Իսրայելի նախագահի հանդիպումից հետո»,-չորեքշաբթի Ամմանում լրագրողներին ասել է պատրիարքության մամուլի ծառայույթան ղեկավար Ալեքսանդր Վոլկովը, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, պարտքերի հարցերով կզբաղվի հատուկ հանձնաժողովը:

Ինչպես հաղորդվել էր անցած շաբաթ, Երուսաղեմի Թեոֆիլոս III պատրիարքն արեւմտյան երկրների առաջնորդներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, նամակ էր ուղարկել, որում պատմում էր, որ Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը փակվելու շեմին է, քանի որ իսրայելական ընկերության հետ ֆինանսական վեճի պատճառով տաճարի հաշիվները կալանքի տակ են:Ընկերությունն այդկերպ փորձում է հասնել սրբավայրի կուտակված 9 մլն շեկել (շուրջ 2,4մլն դոլար) պարտքի մարմանը:

Տաճարը տարիներ ի վեր ազատված է եղել հարկերից եւ կոմունալ վճարումներից, սակայն վերջին տարիներին իշխանությունները նրան զրկել են արտոնոթյուններից; Տաճարը վերահսկող ուղղափառ հույները, կաթոլիկներն ու հայերը պատրաստ են վճարել ընթացիկ հարկերը, սակայն պարտքը զրոյացնելուց հետո: