Նոր ամերիկյան համակարգիչը՝ Titan-ը, համակարգչային հսկաների վարկանիշում դուրս է մղել բոլոր մրցակիցներին, դառնալով ամենահզոր համակարգիչն աշխարհում, որի արտադրողականությունը 17,59 պետաֆլոպ է (կվադրիլիոն գործողություն՝ վայրկյանում), հաղորդում է «Ռոսբալտը»:

«Titan»-ն զգալիորեն առաջ է անցել իր մրցակիցներից, զբաղեցնելով առաջին տեղը 500 անվանումների ցանկում, որտեղ ներառված են աշխարհի ամենահզոր համակարգիչները: «Titan»-ը գտնվում է Օուքրիջի ազգային լաբորատորիայում (ԱՄՆ, Տենեսիի նահանգ): Մինչ այդ վարկանիշի առաջատարը Sequoia գերհամակարգիչն էր, որը գտնվում է Է. Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայում:

«Titan»-ն ունի հիբրիդային կառուցվածք եւ պարունակում է NVIDIA ընկերության վերջին մշակման 18688 Tesla գրաֆիկական պրոցեսոր եւ նույնքան AMD Opteron պրոցեսորներ:

Գերհամակարգիչը կկիրառվի կլիմայի փոփոխության ուսումնասիրման համար, ինչպես նաեւ միջուկային էներգետիկայի, աստղագիտության եւ կենսավառելիքի ոլորտներում, հաղորդում է Infuture-ը: Այդ ոլորտներից յուրաքանչյուրում անհրաժեշտ են հսկայական հաշվարկներ, որոնց համար անհրաժեշտ է բավարար հզորություն եւ արագություն: