Բրիտանացի 47-ամյա զինծառայողը որոշել է իրագործել իր երազանքը եւ անցնելով բազմաթիվ վիրահատությունների միջով, կին է դարձել: Արքայական գնդում ծառայող Ռասել Ջեքսոնը, որոշել է կտրուկ փոխել իր կյանքը եւ համաձայնել է սեռը փոխելու բարդ վիրահատական միջամտությանը, որպեսզի իրականացնի կին դառնալու իր մանկության երազանքը, հաղորդում է Lifenews.ru-ն:
25 տարի զինվորական ծառայությամբ զբաղվող նախկին զինվորի խոսքով, ինքն իր ողջ գիտակցական կյանքում դժգոհ է եղել իր գենդերային կարգավիճակից եւ ցանկացել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ դառնալ, սակայն փորձել է պայքարել իր ներքին մղման դեմ ու հենց այդ պատճառով էլ 16 տարեկանում ծառայության է անցել բանակում:
Հյուսիսային Իռլանդիայում, Բոսնիայում եւ Իրաքում լարված ծառայության ժամանակ Ռասելը առիթ է ունեցել ներկայացնել իր տղամարդկային լավագույն հատկանիշները: Այդուհանդերձ, էմոցիոնալ տառապանքները զգացնել են տվել, երբ ծառայակիցները զոհվել են նրա աչքի առաջ:
«Երկու տասնամյակ հետո ես հասկացա, որ մեծ սխալ եմ գործել եւ որոշեցի լքել ռազմակայանը, որպեսզի վերջապես դառնամ այն, ինչ ինձ զգում եմ ներսից: 2011-ին Լանքշիրի կոմսության հիվանդանոցներից մեկի բժիշկները կատարեցին սեռը փոխելու վերջին վիրահատությունը: Ես վճարեցի 6300 դոլար կրծքի իմպլանտների համար: Մինչ այդ ես հատուկ հորմոնալ հաբեր էի օգտագործում, որպեսզի փոխեմ մարմինս»,-հայտնել է Ջեքսոնը:
Նա պատմել է, որ հիմա ավելի երջանիկ է զգում իրեն: Հետագայում նա մտադիր է ընտանիք կազմել, հնարավոր է նաեւ մայր դառնալ: «Ես երկար ժամանակ անհույս կերպով փորձում էի աշխատանք գտնել, սակայն բոլոր գործատուները ինձ անլուրջ էին մոտենում»,-ասել է նա:
Այդ ժամանակ նա հիշել է իր նախկին հետաքրքրությունների մասին եւ մեքենաների անվադողերի սեփական բիզնես է բացել:





























