Չինական Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Սի Ցզինպինն ընտրվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար:

Կոմկուսի գլխավոր քարտուղարն ըստ օրենքի զբաղեցնում է ՉԺՀ-ի նախագահի պաշտոնը, այդ պատճառով էլ մարտին Ցզինպինը կդառնա պետության ղեկավար, հայտնում է «Սինհուան»:

Սի Ցզինպինը նաեւ նշանակվել է ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ` փոխարինելով Հու Ցզինտաոյին: Կուսակցության  քաղաքական բյուրոյի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են փոխվարչապետներ Լի Կեցյանը, Չժան Դեցզյանը եւ Վան Ցիշանը, հայտնում է «gazeta. ru»-ն:

Ինչպես հայտնում է «vesti.ru»-ն, Սի Ցզինպինը ծնվել է 1953թ. հունիսի 1-ին Շանսի հյուսիսային նահանգում` հայտնի չինացի հեղափոխական Սի Չժունսյունի ընտանիքում: 1974թ. Սի Ցզինպինը Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամէ դարձել: 

Իր կարիերան Սի Ցզինպինն սկսել է 70-ականների վերջին, 2002-ից նա գլխավորել է արեւելաչինական Չժեցզյան նահանգը: Սի Ցզինպինի քաղաքական աստղը ծագել է 2007թ. հոկտեմբերին, երբ կուսակցության XVII համագումարի արդյունքներով դարձել է Քաղաքական բյուրոյի մշտական 9 անդամներից մեկը եւ գլխավորել կուսակցական Բարձրագույն դպրոցը: 2007-ից զբաղեցրել է ՉԿԿ-ի Շանհայի քաղաքային կոմիտեի քարտուղարի պաշտոնը, 2008-ից ՉԺՀ-ի նախագահի տեղակալն է, իսկ 2010-ից` ՉԿԿ-ի ԿԿ-ի Ռազմական խորհրդի նախագահի տեղակալը: