Վրաստանում ձերբակալվել են  ՆԳՆ-ի բարձրաստիճան 5 աշխատակից՝ «ծառայողական պարտականությունների վերազանցման» եւ «ապօրինի ազատազրկման» մեղադրանքով:

Ոստիկանների ձերբակալությունը կատարվել է ամբողջ գիշեր տեւած հարցաքննությունից հետո: Գլխավոր դատախազությունում հաստատել են ձերբակալման փաստը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը: Ըստ փաստաբանների` ՆԳՆ-ի աշխատակիցներին դեռեւս մեղադրանք չի ներկայացվել:

«Նովոստի Գռուզիան», վկայակոչելով   «Ռուսթավի-2» հեռուստաալիքին` հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ-ի բարձրաստիճան 7 աշխատակից նոյեմբերի 14-ի երեկոյան դատախազություն հարցաքննության են կանչվել:

Ըստ հեռուստատեսության` պաշտոնյաները հրավիրվել են որպես վկա:

Լրագրողները կարողացել են պարզել 2-ի անունները` սահմանադրական անտանգության բաժնի ներկայացուցիչներ Լեւան Քարդավա եւ Գեորգի Քավլաշվիլի: