Զանգվածային սպանության համար «ռուսական Բրեյվիկը» 122 755 ռուբլի (մոտ 4000 դոլար) ծախսել է զենք եւ փամփուշտներ գնելու համար: Դմիտրի Վինոգրադովն ամենասկզբում 12 տրամաչափի Benelli M3 Super 90 ոստիկանական կիսաավտոմատ հրացան է գնել:
Նա այն ձեռք է բերել 2012թ. մարտի 3-ին Մոսկվայի «Կոլչուգա» խանութից՝ 77 055 ռուբլով: հանցագործության մյուս զենքը գնել է 3 շաբաթ անց՝ այս անգամ մայրաքաղաքի ծայրամասային «Օխոտնիկ» խանութից: Այնտեղ նա 34 750 ռուբլով «Վեպր-12 Մոլոտ» կարաբին է գնել: «Վեպրը» կրկնակի էժան է, բայց Benelli-ից շատ ավելի արդյունավետ:
Փամփուշտները Վինոգրադովն առանձին է գնել: Այսպիսով, նա ծախսել է 77 055 ռուբլի (Benelli) + 34 750 («Վեպր») + 8050 (փամփուշտներ) + 2900 (լիցքաթափիչ) = 122 755 ռուբլի, գրում է LifeNews-ը:
Հրաձիգի իր հմտությունները «ռուսական Բրեյվիկը» զարգացնում էր Մոսկվայի «Հանթեր» ակումբում, որտեղ վերջին անգամ նոյեմբերի 4-ին է մարզվել:
3 օր անց լիարժեք պատրաստված Դմիտրի Վինոգրադովն ուղեւորվել է «Ռիգլայի» պահեստ, որտեղ սպանել է դեղատնային ցանցի աշխատակիցներին, որպեսզի ընկերուհուն ցույց տա, որ ինքն «իսկական տղամարդ» է:




























