Էնդի Ուորհոլի «Ազատության արձանը» եռաչափ կոմպոզիցիան Նյու Յորքի Christie`s աճուրդի տանը վաճառվել է 43,8 մլն դոլարով. Գնահատված արժեքը 35 մլն էր:

Դա «փոփ-արթի» արքայի՝ 1962թ. եռաչափ ֆորմատով իրականացրած շարքի վերջին աշխատանքն էր, որ գտնվում էր մասնավոր ձեռքերում: Մյուս երկուսը թանգարանում են, այդ թվում՝ նրա հայրենի Փիթսբուրգի Էնդի Ուորհոլի թանգարանում:

Նկարչի ստեղծագործության գնային ռեկորդը նրա «Կանաչ մեքենայի վթարը» նկարն է՝ վաճառված 72,7 մլն դոլարով:

23,7 մլն դոլարով վաճառվել է Ուորհոլի «Մարլոն» գործը, որն ստեղծվել էր 1966թ. ֆրանսիացի դերասան Մարլոն Բրանդոյի կերպարի հիմքով, գրում է  NEWSru.com-ը:

Christie`s-ի մեկ այլ թանկարժեք լոտ էր ամերիկացի էքսպրեսիոնիստ Ֆրանց Քլայնի «Անանուն» կտավը, որը վաճառվել է 40,4 մլն դոլարով՝  գնահատված 20-30 մլն դոլարի փոխարեն:

Ամերիկացի հայտնի նկարիչ Ջեֆ Կունսի «Վարդակակաչներ» կտավը վաճառվել է  33,7 մլն դոլարով: Այն ստեղծվել է 1994-2005թթ. ընթացքում: