«Մալիբու» այգու մոտ տեղադրված Հրանտ Մաթեւոսյանի արձանի ոտքը 2 օտարերկրացի կոտրել են: Այս մասին Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել մի քաղաքացուց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:
Նույն օրը, ժամը 00.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից բաժին են հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 28-ամյա Ֆարշիդ Ա.-ին եւ 26-ամյա Ֆարշադ Ա.-ին: Պարզվել է, որ նոյեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, «Մալիբուի» այգում Ֆարշիդ Ա.-ն նկարվելու համար նստել է Հրանտ Մաթեւոսյանի արձանի ոտքին եւ անզգուշորեն կոտրել:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























