Չինաստանի իշխանությունները կտրականապես հերքում են այն մեղադրանքները, ըստ որոնց, Չինաստանի իշխանությունները կապված են Google ընկերության սերվերների դեմ ուղղված հարձակումների հետ։ Ինչպես տեղեկացնում է, mobilnik.ua-ն, այս մասին հայտարել է ՉԺՀ-ի պետական խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը։ «Չինաստանի իշխանություններին ուղղված կիբերհարձակումների վերաբերյալ ցանկացած մեղադրանք ամբողջովին անհիմն են եւ ուղղված են վարկաբեկելու Չինաստանին»,- նշել է նա։
Տեղեկացնենք, որ այս հայտարարությունը պատասխան է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությանը, որով Օբաման չինացիներից պահանջել էր բացատրություն ներկայացնել Google-ի սերվերների դեմ կատարված հաքերային հարձակման կապակցությամբ։
Չինաստանի իշխանությունները ավելի վաղ սուր քննադատության էին ենթարկել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին՝ այն բանի համար, որ նա հայտարել էր, թե բոլոր երկրները պետք է վերացնեն ինտերնետի գրաքննությունը։
Տեղեկացնենք, որ Armenian datacom company ինտերնետ օպերատորի մասնագետները NEWS.am-Ինովացիաներ թղթակցին տեղեկացրին, որ Հայաստանի ինտերնետ ցանցի վրա կատարվող հաքերային հարձակումները հիմնականում Չինաստանից են լինում։




























