Նոյեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները բաժին են հրավիրել «Հայփոստ»-ի մի փոստատարի, որը հաղորդում է տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում գտնվող մի գործարանի պահակակետում մոռացած իր պայուսակից գողացել են 101 հազար դրամ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 20.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել հիշյալ գործարանի պահակին, որը խոստովանել է, որ պահակակետում փոստատարի մոռացած պայուսակից գողացել է կենսաթոշակային ֆոնդի 101 հազար դրամ գումարը:
Կատարվում է հետաքննություն:





























