Թբիլիսիի ծայրամասում նոյեմբերի 15-ի առավոտյան հրդեհ է բռնկվել խոշորագույն Lilo Mall առեւտրի կենտրոնում:
Ըստ նախնական տվյալների՝ պատճառը էլեկտրամալուխների անսարքությունն է եղել: Կրակն արագ տարածվել է 600 քկմ տարածքում: Հրդեհի գոտում են հայտնվել խանութներ եւ պահեստներ: Հրդեհի բռնկման պահին կենտրոնի տարածքում մարդ չի եղել, ինչը թույլ է տվել խուսափել մարդկային զոհերից:
Ինչպես «Ռուսթավի 2» հեռուստաալիքին վկայակոչելով հաղորդում է «Նովոստի-Գռուզիան», հագուստի 27 խանութ է այրվել:





























