Ստեղծված քաղաքական իրավիճակում դժվար է գտնել ընդդիմության միասնական թեկնածու, երբ օրակարգերը տարբեր են: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտրոսյանը:

Նրա խոսքով, միասնական թեկնածուի պարագան, քաղաքացիների համար լավ տարբերակ է, բայց այդ տարբերակում էլ այլընտրանքը կպակասի: Խոսելքց ՀԱԿ-ԲՀԿ հավանական միավորման մասին` Մարտիրոսյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչ կտա դա:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ Վանո Սիրադեղյանի վերադարձի շուրջ քաղաքացիական նախաձեռնության պահանջին ասաց, որ կարծում է, որ Վանո Սիրադեղյանը պետք է լիներ Հայաստանում եւ կողմ է, որ նա վերադառնա: Արմեն Մարտիրոսյանը նաեւ հիշեցրեց, որ Վանո Սիրադեղյանը իր վերջին հարցազրույցում ասել է, որ չի թողնի, որ իրենից քավության նոխազ սարքեն:«Հարց է առաջանում, թե ինչ խնդիրներ կային, որ ցանկացել են իրենից քավության նոխազ սարքեն: Ես կուզեի իրենից լսել այդ պատասխանը»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am