ՀՅԴ նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում արդեն տեղի է ունեցել հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով, արդեն նոյեմբերի 15-ին քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով ՀՅԴ-ն հրավեր է ուղարկել պատգամավորական 4 խմբակցություններին՝ ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ին:

Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն այդ քաղաքական խորհրդակցություններից արդյունավետ արդյունքներ է ակնկալում, Վարդանյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ քաղաքական խորհրդակցությունների արդյունավետ կլինեն: Ցանկացած խորհրդակցություն արդյունավետ է»:

 

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի/ NEWS.am