Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դեմ 301-րդ հոդվածով տրված պատիժը հաստատած վճռաբեկ դատարանի դատավորներից Նիհաթ Օմերօղլուն դարձել է օբուդսմենի թեկնածու։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Taraf-ը, Թուրքիայի խորհրդարանը երկրում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար 3 թեկնածու է ընտրել, որոնց մեջ առավել ուժեղ թեկնածու է համարվում Նիհաթ Օմերօղլուն։
Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տեղի է ունենալու մինչեւ նոյեմբերի 29-ը, փակ քվեարկության միջոցով։
Նիհաթ Օմերօղլուն հայտնի է նրանով, որ ժամանակին նա եղել է վճռաբեկ դատարանի այն դատավորների կազմում, ովքեր հաստատել են Հրանտ Դինքի հանդեպ դատարանի կայացրած որոշումը 301-րդ հոդվածի հատկանիշներով (թյուրքականության վիրավորում)։
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդարացրել է Հրանտ Դինքին եւ Թուրքիային պարտադրել Դինքի ընտանիքին փոխհատուցում վճարել։





























