Իսրայելը գլխավորում է աշխարհի ամենառազմականացված երկրների ցուցակը, իսկ Ադրբեջանը 8-րդ տեղում է: Այս ցուցակը կազմվում է Ռազմականացման համաշխարհային ինդեքսի հիման վրա, որը հրապարակել է Բոննի միջազգային փոխարկման կենտրոնը(BICC):
Inter Press Service-ը տեղեկացնում է, որ Իրանը՝ Իսրայելի տարածաշրջանային հակառակորդը, 34-րդ տեղում է: Իրականում, Գերմանիայի զարգացման եւ տնտեսական համագործակցության դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող ինդեքսի համաձայն, Մերձավոր Արեւելքի մնացած երկրները, բացառությամբ Եմենի (37) եւ Քաթարի (43), Իրանից ավելի ռազմականացված են:
Սինգապուրը երկրորդ տեղում է, հաջորդում են Սիրիան, Ռուսաստանը, Հորդանանը եւ Կիպրոսը: Առաջին 10 պետությունից 6-ը, այդ թվում՝ Իսրայելը (1), Սիրիան (4), Հորդանանը (5), Քուվեյթը (7), Բահրեյնը (9) եւ Սաուդյան Արաբիան (10), Մերձավոր Արեւելքում են, միեւնույն ժամանակ Իրանի մեկ այլ հարեւան Ադրբեջանն առաջին անգամ է հայտնվել ռազմականացված վերնախավում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը:
Նախկին խորհրդային կովկասյան պետությունը վերջին տարիներին իր նավթային վիթխարի հարստություններով թանկարժեք սպառազինություններ է ձեռք բերում՝ որպես Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու գործում Հայաստանի (23-րդ տեղ) վրա ճնշում գործադրելու լծակ:





























