Ջերմաստիճանի նվազումը եւ ուստարվա սկիզբը նպաստում են գրիպի հարուցիչ վարակների ակտիվացմանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային  կենտրոնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

Ըստ նրա՝  Հայաստանում գրիպի տարեշրջանն ակտիվանում է հոկտեմբերի կեսին եւ ավարտվում ապրիլի վերջ-մայիսի սկզբին:  Գրիպի համար բարենպաստ պայմաններ են ստեղծում փակ տարածությունները, որոնք կիրառվում են  ջերմաստիճանի նվազման պատճառով, ուսումնական տարվա սկիզբը, երբ  մարդկանց շփումը դառնում է ավելի հաճախակի:

«Գրիպը վտանգավոր է բոլոր երկրների եւ տարածաշրջանների համար, Հայաստանում գրիպի մահացու դեպքեր չեն գրանցվել: Մեզ մոտ այնպիսի լաբորատոր պայմաններ են ստեղծվել, որոնց օգնությամբ մենք կարող ենք ախտորոշել գրիպի 7 տարատեսակ», - ընդգծել է Թորոսյանը: